«Ա1+», 18.04.08: Քաղաքացիներ Վ.Ղազարյանին եւ Մ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով? զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,- ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրությունում:Մեկ այլ քաղաքացու` Կ.Թարխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց նույնպես ընտրվել է կալանավորումը: Քաղաքացիների քրեական գործերն ուղարկվել են Երեւան քաղաքի քրեական դատարան ըստ էության քննելու համար:
Իսկ Զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Լ.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսպիսով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 18-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 71 անձ, եւս 20 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
No comments:
Post a Comment