Monday, April 21, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Ապրիլի առավոտյան տեղական ժամանակով` ժամը 08:13-ին, Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 14 կմ արեւելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեղեկացմամբ էպիկենտրոնը գտնվել է Խոսրովի արգելանոցի տարածքում: Երեւանում երկրաշարժը թույլ է զգացվել:

No comments: