ԲԱՔՈՒ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կովկասում գոյություն ունեն երեք երկրներ, եւ այստեղ տեղ չկա չորրորդ պետության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:«Հայաստանի նոր ղեկավարությունը, այդ թվում եւ ԱԳՆ ղեկավար Նալբանդյանը, չեն հրաժարվել ստեղծված կարծրատիպերից եւ շարունակում են կրկնել երկրի նախկին ղեկավարության սխալները: Նրանք պետք է հասկանան, որ Հարավային Կովկասում կան երեք երկրներ, եւ տեղ չկա չորրորդ պետության համար»,- ասել է նա` մեկնաբանելով հայկական նոր իշխանությունների ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարի վերջին հայտարարությունները:
No comments:
Post a Comment