Tuesday, April 22, 2008

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 21 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել երեկ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»` վկայակոչելով «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը, տաճարում Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ նախ վրդովված հայ հոգեւորականը դուրս է քաշել հույն հոգեւորականին, ով, նրա կարծիքով, սահմանվածից երկար էր մնացել Տիրոջ գերեզմանի մոտ: Այնուհետեւ սկսվել է ծեծկռտուք` արդեն հավատացյալների մասնակցությամբ, որին, ի վերջո, միջամտել է ոստիկանությունը: Երկու հայեր ձերբակալվել են: Հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել ոստիկանատան մոտ: Հայ առաքելական, Հույն ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածներ, ինչի հետեւանքով հաճախ վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջեւ:

No comments: