Sunday, April 20, 2008

Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը երեկ նախագահի հրամանագրով նշանակվել է արտգործնախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանը համատեղության կարգով Հայաստանի դեսպանն էր նաեւ Վատիկանում, Իսրայելում եւ Անդորայում:
52¬-ամյա Էդվարդ Նալբանդյանը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը եւ ԽՍՀՄ¬-ի Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
Աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ-¬ի դեսպանատանը, Եգիպտոսում ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի դեսպանությունում, ինչպես նաեւ ԽՍՀՄ-¬ի արտգործնախարարությունում:
1992¬-ից մինչեւ 1998 թվականը եղել է Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, ապա դեսպան:
1999 թվականից Հայաստանի դեսպանն էր Ֆրանսիայում:
Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին եւ արաբերենին:

No comments: