Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: «Կալիֆոռնիան եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ այս ողբերգության բոլոր զոհերը երբեք չեն մոռացվի: 2006-ին ես ստորագրել եմ Ասամբլեայի անդամ Լոյդ Լեւինի հեղինակած 1210 օրինագիծը, որով թույլ եմ տվել Կապիտոլ պուրակում կառուցել Կալիֆոռնիայում բնակվող ցեղասպանությունից մազապուրծներին նվիրված մի հուշակոթող», նշում է նահանգապետն իր հայտարարությունում` խնդրելով Կալիֆոռնիայի բոլոր բնակիչներին հիշյալ շաբաթվա ընթացքում խորհել այս ողբերգության եւ դրա հետեւանքների մասին, հաղորդում է «Նոյյան տապանը»:
Sunday, April 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment