Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ
Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը
Ադրբեջանում կրճատվում է զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների քանակը: Ինչպես հաղորդում է ԱՄն, այդ մասին հաղորդել է զինվորական դատախազ Խանլար Վելիեւը: Նրա խոսքերով,ամեն օր այդպիսի դեպքերի քանակը նվազում է 10-15%ով: Դատախազը նաեւ ընդգծել է, որ ադրբեջանական բանակում կտտանքների կիրառման փաստեր չկան: Զինվորական դատախազության կողմից չի գրանցվել այդ երեւույթի հետ կապված ոչ մի փաստ: Սակայն անկախ ռազմական փորձագետները այլ կարծիքի են:
Մասնավորապես, «Զերկալո»ի թղթակցի հետ զրույցում Զինված ուժերի նկատմամբ ժողովրդական եւ քաղաքացիական վերահսկողության ադրբեջանական կենտրոնի տնօրեն Ալեքպեր Մամեդովը գտնում է, որ Խ. Վելիեւի հայտարարությունները հեռու են ճշմարտությունից: «Բոլորովին վերջերս երեք զինծառայողների ծնողները բողոքով դիմել են Կտտանքների դեմ կոմիտեին, որը գլխավորում է Էլչին Բեհբուդովը: Այնպես որ՝ Խանլար Վելիեւը ցանկալին իրականի տեղ է դնում», ասել է մեր զրուցակիցը:
Ա. Մամեդովը նաեւ նշել է, որ դեդովշչինայի առկայությունը մեր Զինված ուժերում յուրատեսակ «խոց է բանակի մարմնի վրա», եւ այդ «ախտը» ոչնչով ավելի լավ չէ կտտանքներից: «Իսկ այն մասին, որ դեդովշչինան գոյություն ունի մեր Զինված ուժերում, ըստ լսածի չէ, որ ես գիտեմ: Այդ փաստերի մասին ինձ պատմում են ազգակիցներս, հարեւաններս, բարեկամներս: Եվ ոչ կանոնադրական հարաբերությունների այդպիսի փաստերը պատահում են համատարած կերպով, որոնք երբեմն ավարտվում են զինծառայողի ինքնասպանությամբ», ասել է Ա. Մամեդովը: Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ադրբեջանական կենտրոնի տնօրենի խոսքերով՝ Խ. Վելիեւի ասածները հանդիսանում են ոչ այլ ինչ, քան այն իրականությունը սքողելու փորձ, որը գոյություն ունի մեր բանակում: «Փոխարենը, որ պայքարեն դեդովշչինայի եւ կտտանքների դեմ, զինվորական դատախազությունը եւ պաշտպանության նախարարությունը թաքցնում են բանակում կատարվող ապօրինության փաստերը», ընդգծել է Ա. Մամեդովը: Ռազմական փորձագետի խոսքերով, նման տհաճ իրավիճակից միակ ելքն է հանդիսանում երկրի զինված ուժերում բարեփոխությունների անցկացումը: «Բայց, ցավոք, այսօր մեր բանակում առանձին վերցրած հրամանատարն իրեն «Կեսար» է զգում, ինչն ասպարեզ է բացում կամայականության եւ անպատժելիության համար», ասել է Ա. Մամեդովը: Մեր զրուցակիցը միեւնույն ժամանակ հայտարարեց, որ ճիշտ չէր լինի բոլոր մեղքերը դնել առանձին հրամանատարների վրա: «Այստեղ միտդ է գալիս մի ասացվածք. ձուկը գլխից է նեխում: Եվ այսօր բանակում տեղ գտնող ապօրինի գործողությունների արդյունքն է հանդիսանում զինված ուժերի ղեկավարության թողտվությունը», եզրափակեց Ա. Մամեդովը: Մեր կողմից նշենք, որ ճակատամերձ գոտում այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնք պատուհաս են մեր զինվորների ու սպաների համար, ամեն տեսակ կտտանքներից ավելի վատ է: Մնում է միայն հարց տալ պաշտպանության նախարարության ղեկավարությանը. ո՞ւմ դեմ պետք է առաջին հերթին կռվի ադրբեջանցի զինծառայողը. ոջիլների՞, թե՞ հայերի... Մի՞թե սա հռետորական հարց է:
Sunday, April 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment