ԹԲԻԼԻՍԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի ջրատարածքում տեղի Է ունեցել Թուրքիայի եւ Վրաստանի ռազմածովային ուժերի վարժանքներ, որոնց յուրաքանչյուր կողմից մասնակցել Է երկուական նավ:
Ինչպես հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, երկօրյա զորավարժություններն անցկացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրի շրջանակներում: Այսօր թուրքական ռազմանավերը կհեռանան Վրաստանի տարածքային ջրերից: Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի համաձայն, որը հաստատվել Է չորս տարի առաջ, երկրի ռազմավարական գործընկերներն են՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան եւ Ուկրաինան:
90-ական թվականների վերջից Անկարան Թբիլիսիին օգնություն Է ցույց տալիս զինուժերի եւ իրավապահ մարմինների բարեփոխման, դրանց տեխնիկական վերազինման ու կադրերի պատրաստման գործում:
Sunday, April 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment