Saturday, July 26, 2008

ԹՈՒՐՔ-ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ ԱՆԿԵՂԾ Է, ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ՄԵԿՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ նախագահի` միասին ֆուտբոլային հանդիպումը դիտելու հրավերը Թուրքիայի նախագահին շատ գեղեցիկ է եւ անկեղծ, եւ Գյուլը անպայման պետք է մեկնի Հայաստան: Այս մասին հայտարարել է Թուրք-հայ գործարար միության խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը` ավելացնելով, որ հրավերից հետո իրենք ողջույնի ուղերձ են հղել ՀՀ նախագահին:«Դուք անում եք այն, ինչ չի արվել տարիներ շարունակ: Թուրքիայի հետ բոլոր տեսակի հարցերին հանգիստ եք վերաբերվում: Նման ձեւով բոլոր հարցերը կկարողանանք լուծել երկուստեք»,- նշվում է ուղերձում:Նշելով, թե ինքն ակնկալում է, որ Թուրքիան կտա դրական պատասխան հրավերին, Սոյաքը հայտարարել է, որ Գյուլի եւ Սարգսյանի պես «հաշտության ջատագով» երկու առաջնորդների` պետության ղեկավարներ դառնալը մեծ հնարավորություն է. «Եթե խնդիրները այս երկու առաջնորդները չլուծեն, ապա ո՞վ է լուծելու»,- ասել է Սոյաքը` ավելացնելով, որ «Հայաստանում հրավերի հետ կապված ընդհանուր մթնոլորտը դրական է»:Քաան Սոյաքը նշել է նաեւ, որ Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպումը «առիթ կդառնա երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու համար»:

No comments: