Saturday, July 26, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՆԿԱՐԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած ուրբաթ այցով Անկարայում գտնվող ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթթաքին հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ Էդվարդ Նալբանդյանի հետ:Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը` վկայակոչելով Անկարայում Իրանի դեսպանության հաղորդագրությունը, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները:Մոթթաքին, նշելով, որ շատ ուրախալի է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վերջին շրջանում ձեւավորված դրական մթնոլորտը, հույս է հայտնել, որ այն կնպաստի հարեւան պետությունների միջեւ բարեկամության եւ խաղաղության հաստատմանը: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը ողջունում է Իրանի` հարեւան երկրների միջեւ կառուցողական երկխոսություն ծավալելու նախաձեռնությունները:Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաեւ, որ իր պետությունը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

No comments: