08 Օգոստոսի, 2008
Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից: 1952-88թթ. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո: ԽՍՀՄ փլուզումից հետո` 1992թ., նախկին խոհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո: 1996թ. սկսած հայաստանցի մարզիկները օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: Մինչ այժմ Հայաստանը օլիմպիական խաղերում ունեցել է 13 չեմպիոն, 12 փոխչեմպիոն եւ 9 բրոնզե մեդալակիր:
Օլիմպիական չեմպիոններ
1.Հրանտ Շահինյան
Հելսինկի,1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն
2. Ալբերտ Ազարյան
Մելբուռն,1956թ., Հռոմ, 1960թ. 16-րդ եւ 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն,մարմնամարզություն
3. Վլադիմիր Ենգիբարյան
Մելբուռն, 1956թ. 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, բռնցքամարտ
4. Իգոր Նովիկով
Մելբուռն, 1956թ., Տոկիո, 1964թ. 16-րդ եւ 18-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
5. Ֆաինա Մելնիկ
Մյունխեն, 1972թ. 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, աթլետիկա
6. Յուրի Վարդանյան
Մոսկվա, 1980թ. 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ
7. Էդուարդ Ազարյան
Մոսկվա, 1980թ. 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն
8. Օգսեն Միրզոյան
Սեուլ,1988թ. 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ
9. Լեւոն Ջուլֆալաքյան
Սեուլ, 1988թ. 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա- հռոմեական ըմբշամարտ
10. Իսրայել Միլիտոսյան
Բարսելոնա, 1992թ. 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ
11. Մնացական Իսկանդարյան
Բարսելոնա, 1992թ. 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա- հռոմեական ըմբշամարտ
12. Հրաչյա Պետիկյան
Բարսելոնա, 1992թ. 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձգություն
13. Արմեն Նազարյան
Ատլանտա, 1996թ. 26-րդ օլիմպիական խաղերի աչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտ
Արծաթե մեդալակիրներ
1. Հրանտ Շահինյան - մարմնամարզություն, 1952թ.
2. Ալբերտ Ազարյան - մարմնամարզություն, 1960թ.
3. Իգոր Նովիկով - ժամանակակից հնգամարտ , 1960թ. 1964թ.
4. Էդվարդ Միքայելյան - մարմնամարզություն, 1972թ.
5. Վարդան Միլիտոսյան - ծանրամարտ, 1976թ.
6. Աշոտ Կարագյան - սուսերամարտ, 1980թ.
7. Սիլվա Էմիրզյան - ջրացատկ, 1980թ.
8. Յուրի Սարգսյան - ծանրամարտ, 1980թ.
9. Ստեփան Սարգսյան - ազատ ոճի ըմբշամարտ, 1988թ.
10. Իսրայել Միլիտոսյան - ծանրամարտ, 1988թ.
11. Ալֆրեդ Տեր-Մկրտչյան - հունա հռոմեկան ոճի ըմբշամարտ 1992թ.
12 Արմեն Մկրտչյան - ազատ ոճի ըմբշամարտ, 1996թ.
Բրոնզե մեդալակիրներ
1. Վալենտին Չերնիկով - սուսերամարտ, 1960թ.
2. Արկադի Անդրեասյան - ֆուտբոլ, 1972թ.
3. Հովհաննես Զանազանյան - ֆուտբոլ, 1972թ.
4. Դավիթ Համբարձումյան - ջրացատկ, 1980թ.
5. Դավիթ Թորոսյան բռնցքամարտ, 1976թ.
6. Խորեն Հովհաննիսյան - ֆուտբոլ, 1980թ.
7. Սոս Հայրապետյան - մականախաղ, 1980թ.
8. Աշոտ Կարագյան - սուսերամարտ, 1980թ.
9. Արսեն Մելիքյան - ծանրամարտ, 2000թ.
Monday, August 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment