Ստրասբուրգում հայտարարել է նախագահ Գյուլըՙ պատասխանելով հայ պատվիրակի հարցին
«ԱԶԳ», 27-01-2011- «Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթին, որը հարցերին պատասխանելիս, առանց դիվանագիտական հարաբերությունների համար հայկական կողմին առաջադրվող նախապայմաններից հրաժարվելու, հայտարարել է. «Թուրքիայի համար Հայաստանը ոչ թե սպառնալիք է կամ թշնամի երկիր, այլ հավանական բարեկան»:
Դավութօղլուից հետո նստաշրջանում ելույթ է ունեցել նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն էլ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխանՙ վեհաժողովի ամբիոնից հայտարարել է. «Չենք ընդունում, որ անցյալում, մեր պատմության մեջ ցեղասպանություն է իրականացվել»:
Հայաստանին հավանական բարեկամ հռչակելու պայմաններում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը մեր հանրապետության նկատմամբ Թուրքիայի որդեգրած բացասական քաղաքականությունը հավասարակշռելու յուրատեսակ փորձեր են: Դրանք միաժամանակ ազդանշան են ինչպես հայկական կողմին, այնպես էլՙ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ միջազգային ուժերին, ուստի, միանգամայն համադրվում են: Այդ դեպքում արդեն Դավութօղլուիՙ Հայաստանին հավանական բարեկամ համարելու ելույթը ստանում է Գյուլիՙ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթի համար լսարանին ուղղված նախապատրաստության բնույթ:
Այլ կերպ, եթե ելույթում Թուրքիայի արտգործնախարարը շեշտը դնում է ղարաբաղյան նախապայմանի վրա, ապա նախագահ Գյուլը մատնանշում է ցեղասպանության նախապայմանը, կարծես ընդգծելու, որ նորմալացման գործընթացում հայկական կողմի համար անխուսափելի է դրանց կատարումը:
Թեեւ երեկ «Ազգը» անդրադարձել էր նաեւ նախագահ Գյուլի ելույթին, սակայն Panorama կայքի միջոցով: Նկատի առնելով, որ նրա ելույթը վերահաստատում է Հայաստանի հետ նորմալացման գործընթացի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, եւ դա ազդանշանի բնույթ է կրում, ուստի հարկ ենք համարում մանրամասնել ելույթի բովանդակությունըՙ ներկայացնելով միաժամանակ թուրքական մամուլի արձագանքները դրան:
Աբդուլլահ Գյուլի ելույթին հենց հունվարի 25-ին արձագանքեց «Դյունյա բյուլթենի» գործակալության կայքէջը, իսկ հաջորդ օրըՙ «Թաքվիմ» թերթն ու թուրքական հանրային հեռուստատեսությունը: Հատկանշական է, որ եթե կայքէջն ու թերթը ընթերցողի ուշադրությունը հրավիրում էին հենց նախագահ Գյուլի 1915-ի իրադարձություններին առնչվող խոսքերի վրա, ապա հանրային հեռուստատեսությունն ամբողջովին շրջանցել էր դրանքՙ առանց որեւէ կերպ հիշատակելու:
Ի դեպ, հակառակ «Թաքվիմ» թերթին, «Դյունյա բյուլթենի» գործակալությունն էլ շրջանցեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զոհրաբյանի «Թուրքիան որքա՞ն շուտ կկարողանա բաց աչքերով նայել իր պատմությանը եւ համարձակություն ունենալ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը» հարցը:
Համենայն դեպս, հարցի առնչությամբ Աբդուլլահ Գյուլն ասել է. «Ճիշտ չենք համարում ցեղասպանություն արտահայտությունը, ոչ էլ ընդունում ենք: Չենք ընդունում, որ անցյալում մեր պատմության մեջ ցեղասպանություն է իրագործվել: Նրանք, ովքեր այդ փաստն ընդունում եւ դրանում պնդում են, ապա նրանց ենք դիմում եւ պարզորոշ հարցնում ենք: Ասում ենք, որ եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Թող այնտեղ ընդգրկվեն ցեղասպանության փաստը հերքող եւ ընդունող իսկական գիտնականներ: Մինչեւ վերջ բացենք մեր բոլոր աղբյուրները, քաղաքական թե զինվորական, որտեղ այդ հանձնաժողովը թող աշխատի: Արդյունքների հետ համակերպվենք: 100 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների ժամանակ, Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում տեղի ունեցան շատ դառը միջադեպեր: Մինչ Օսմանյան պետությունը պատերազմում էր 4 ռազմաճակատում, որոշ քաղաքացիների սադրանքի պատճառով բազմաթիվ ապստամբություններ տեղի ունեցան երկրի ներսում: Փոխվեց մեր այս քաղաքացիների բնակության վայրը: Ցավալի իրադարձությունները վերաբերում են երկու կողմերին էլ: Սակայն որեւէ իրադարձություն իբրեւ ցեղասպանություն բնութագրելու համար անհրաժեշտ է, որ անխտիր սպանվեն տվյալ ցեղին կամ կրոնին պատկանող բոլոր մարդիկ: Եթե հետահայաց անդրադառնանք այդ շրջանին, ապա կտեսնենք, որ երկրի հայ քաղաքացիները բարձր պաշտոններ են զբաղեցրել: Անկախ այլ շրջաններում տեղի ունեցող դեպքերից, Ստամբուլում գործել են հայկական բոլոր եկեղեցիները: Եթե դուք այս ամենը ցեղասպանություն անվանեք, ապա դա չի ընդունվի: Ինչպես երեւում է, այսպես կոչված ցեղասպանության պնդումը ընդունելություն է գտնում քաղաքական պլատֆորմում: Որեւէ երկրում խորհրդարանը նիստ է գումարում եւ որոշում է կայացնում: Եթե մենք այնտեղ երեք հարց բարձրացնենք, թե (ցեղասպանությունը) որտե՞ղ է կատարվել, ո՞վ է կատարել եւ ե՞րբ, որոշմանը կողմ քվեարկողներից ոչ մեկը չի կարող այս հարցերին պատասխանել: Մենք ասում ենք, եթե պատմությունից կառչելու լինենք, ապա Եվրոպայում ոչ ոք իրար երես նայել չի կարող: Միասին պետք է նայենք դեպի ապագան: Իհարկե, բոլորս պետք է տխրենք ցավալի իրադարձությունների համար, սակայն պարտավոր ենք ապահովել մեր ժողովուրդների եղբայրական գոյակցությունը: Չեմ կարող ընդունել ձեր մեղադրանքը»:
Ավելորդ է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերը: Պարզապես ասենք, որ Եվրոպայի խորհրդի վեհաժողովում նա ելույթ է ունեցել անգլերեն, իսկ հարցերին թուրքերեն է պատասխանել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment