Saturday, August 23, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 2:1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԻՄԻՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի ֆուտբոլի 2009թ.-ի երիտասարդական (մինչեւ 21 տարեկանների) առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով օգոստոսի 20-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Այն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Գոլերը խփեցին Աբդուլա Դուրատը (67-րդ րոպե), Կառլեն Մկրտչյանը (87-րդ րոպե) եւ Հենրիկ Մխիթարյանը (89-րդ րոպե):Հանդիպմանը ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության պատվիրակության անդամները:Պատասխան հանդիպումը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 10-ին Թուրքիայում: Սակայն այդ օրը կայանալու է Թուրքիայի եւ Բելգիայի ազգային հավաքականների հանդիպումը, եւ որոշվել է երիտասարդականների խաղն անցկացնել մեկ օր շուտ` սեպտեմբերի 9-ին: Մրցամարտը կայանալու է Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտում:

No comments: