1in.am. 6-10-2011- Ռուսաստանը և Չինաստանը պետք է բացատրություն տան սիրիացիներին, թե ինչու են վետո դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվող Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ բանաձևի նախագծի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«ՄԵնք ենթադրում ենք, որ Անվտանգության խորհուրդը հրաժարվել է իր վրա պատասխանատվություն վերցնել (Սիրիայի հարցում),- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։- Վետո դրած երկրները պետք է բացատրություն տան սիրիացի ժողովրդին»:
Երեկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն արհամարհել է տարածաշրջանային անվտանգության՝ գնալով աճող վտանգը, քանի որ որոշ երկրներ նախընտրում են զենքի առևտրով զբաղվել Սիրիայի վարչակարգի հետ»:
Ռուսաստանը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները:

No comments:
Post a Comment