Ռուսաստանը մտադիր է 500 զինծառայող պահել Հարավային Օսիան շրջապատող «անվտանգության գոտում»: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանի կողմից վաղը «8 հսկիչ անցակետեր են հաստատվելու անվտանգության գոտում, որում տեղաբաշխվելու են 500 խաղաղապահներ»:
Վրաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերի մնացած մասը, արտգործնախարարի հավաստմամբ, վերադառնալու է Հարավային Օսիա կամ Ռուսաստան:
Լավրովը չի հստակեցրել, թե Ռուսաստանը ինչ թվաքանակով զորք է նախատեսում պահել Հարավային Օսիայում:
Միջազգային հանրությունը պաշտոնական Մոսկվային քննադատում է Վրաստանից իր զորքերի դուրսբերումը ձգձգելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի շտաբից փոխանցել էին, որ զորքերը հետ են քաշվելու Հարավային Օսիան շրջապատող «բուֆերային գոտի»:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment