Tuesday, August 26, 2008

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՎ

Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:Իր հերթին ադրբեջանական լրատվական գործակալությունը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, հետեւելով Հարավային Օսեթիային եւ Աբխազիային, մտադիր է դիմել Ռուսաստանի Դաշնության խորհրդին անկախության ճանաչման հարցով:

No comments: