Tert.am. 23-5-2010- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին, ովքեր հանրապետություն են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սլովակիայի անաչառ մոտեցումը Արցախի համար այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, ինչի լավագույն դրսևորումներից է նման փորձառու քաղաքական գործչի ներկայությունը Արցախի ԱԺ ընտրություններում:
Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր հերթին ընդգծել է, որ մեծ կարևորություն է տալիս Արցախում ժողովրդավարության զարգացմանը, հավելելով, որ Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment