Wednesday, August 6, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՎԻՃԱԿԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

«Հայաստանի ներքին վիճակը կարելի է բնութագրել ոչ կայուն, ոչ էլ` անկայուն, այլ` օդում կախված»,- գնահատեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով, այսօր հասարակությունը գտնվում է սպասողական վիճակում. հասարակության մի մասը շարունակում է հույս ունենալ, որ Հայաստանում օգոստոսի 21-ից հետո իշխանափոխություն կլինի, իսկ մի մասն էլ շարունակում է սպասել, որ սեպտեմբերին երկրում կտիրի վերջնական կայունացում: Անդրադառնալով, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցին, նա նշեց, որ օգոստոսի 1-ին հայտարարված է, որ կայանալու է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքի գործերի նախարարների հանդիպումը, սակայն դժվար է պատկերացնել, թե այդ հանդիպումը «գոնե մեկ միլիմետր առաջ կտանի բանակցային գործընթացը»: «Երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը հերթական տեսանելի քայլ է, որ պետք է ապացուցի համաշխարհային հասարկությանը, թե ԼՂՀ հարցի կարգավորման բանակցությունները շարունակվում են»,- հավելեց նա: Քաղաքագետը նշեց, որ Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում Մինսկի խմբի ռուս համանախագահ Մերզյլակովը հայտարարել է, որ բանակցային գործընթացում կա 4 կետ, որոնք համանախագահները փոխհամաձայնեցնել ի վիճակի չեն: «Եթե Մինսկի խմբի համանախագահները չեն կարող փոխհամաձայնեցնել այդ 4 կետերը, բնականաբար` դրանք երկու երկրների արտգործնախարարները փոխհամաձայնեցնել ի վիճակի չեն լինի»,- վստահեցրեց քաղաքագետը: Աղբյուր` Panorama.am25

No comments: