Այս տարվա առաջին մի քանի ամիսներին Հայաստանում ծնված նորածիններին առավել հաճախ տրվել են Միլենա եւ Նարեկ անունները: Ի դեպ, այդ անվանումները նախորդ տարի եւս եղել են առաջին հորիզոնականներում: Այս տարվա առաջին 5 ամիսներին ծնված 7 հազար 302 աղջիկներից Միլենա է անվանակոչվել 338-ը, 8 հազար 291 տղաներից` Նարեկ` 373-ը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, աղջիկներին առավել հաճախ տրված 40 անունների ցանկում 2-րդ հորիզոնականում Էլեն անունն է (286), ապա` Անի (286), Անահիտ (234), Մարիամ (198) եւ Աննա (183) անունները: 175 նորածնի տրվել է Մանե անունը, 161-ին` Մերի, 144-ին` Լիլիթ, 132-ին` Գայանե եւ 132-ին` Հասմիկ անունները:
Տղաներին առավել հաճախ տրված 40 անունների ցանկում 2-րդ հորիզոնականում Դավիթ անունն է (344), ապա` Էրիկ (276), Հայկ (254), Արման (246), Արթուր (223) եւ Տիգրան (209) անունները: 208 նորածնի տրվել է Գոռ անունը, 183-ին` Արմեն, 174-ին` Սամվել, 144-ին` Գեւորգ, 142-ին` Աշոտ եւ 136-ին` Արամ անունները:
Saturday, September 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment