Wednesday, September 10, 2008

Դժբախտ պատահար Թուրքիայում

2008թ. սեպտեմբերի 9-ին, վաղ առավոտյան, Գառնի թուրի կողմից կազմակերպված դեպի Արեւմտյան Հայաստան մեկնած ուխտյալների հանրակառքերից մեկը, վերադարձի ճանապարհին, Իրան-Թուրքիա սահմանին մոտ՝ Դուբայազիդի Թանդրուկ շրջանում, վթարի ենթարկվելուց հետո շրջվեց, որի հետեւանքով, դժբախտաբար, մեր հայրենակիցներից 17-ը, հիմնականում Թավրիզից եւ Սպահանից, զոհվեցին եւ վիրավորվեցին 23-ը: Զոհվածների մեջ էր նաեւ հանրակառքի վարորդը: Ըստ որոշ աղբյուրների, Իրանի զբոսաշրջիկության ընկերության կողմից ժամանակավոր կերպով հանրակառք դրամադրող ընկերության արտոնությունը խլվել եւ ընկերությունը փակ է հայտարարվել մինչեւ դեպքի մանրամասը պարզվի: Վերջին տեղեկությունների համաձայն արդեն իսկ զոհվածների դիակները հանձնվել են Իրանական պետական ներկայացուցչությանը, ըստ ներքո անվանացանկի. 1-Սիլվանա Ղարադաղի 2- Քլարա Կիրակոսյան 3- Սեդա Հայկոնյան 4- Ամովս Բարսեղյան 5- Ռոզա Այվազ-Մկրտչյան 6- Ալմաստ Մովսես Մողադամ 7- Գարիանա Հարությունյան 8- Միսակ Բաբայան 9- Վիգեն Տեր-Ղազարյան 10- Արմիկ Էսլամփանահ 11- Հիլդա Մարգարյան 12- Սուսանբար Հովսեփյան 13- Մարգարիդ Ասատրյան 14- Անուշիկ Բունիաթյան 15- Շասանամ Գալստյան 16- Հիլդա Շիրվանյան 17- Ֆարհանգ Շահբազի (վարորդ) Այս աննախադեպ ցավալի դեպքի առիթով, մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ պարագաներին:

No comments: