Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հայտարարության առնչությամբ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, իր ելույթում բրիտանացի նախարարն ասել է, որ հարկավոր է անպատճառ հասնել կայսրության վախճանին եւ ետխորհրդային տարածքի, այդ թվում մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների խաղաղ կարգավորման:
Դրան ի պատասխան Լավրովը կոչ է արել իր գործընկերոջը «այդ առնչությամբ շատ չանհանգստանալ»: «Ոչ մեկ, ոչ էլ մյուս դեպքում Միխայիլ Սաակաշվիլին գործող անձ չէ, այնտեղ չկան խելքը թռցրած առաջնորդներ, որոնք զբաղվեին իրենց պետություններն ավերելով, հակամարտությունները ուժի կիրառմամբ կարգավորելով, ինչպես դա արեց Վրաստանի ղեկավարությունը Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում: Այնպես որ, կկամենայի այդ հաշվով հանգստացնել Միլիբենդին»:
Thursday, September 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment