Թուրք պատմաբանն այդ մասին գիտի, չունենալով բավարար գիտելիքներ Թուրքիայի Հանրապետության պատմության մասին
Որքան էլ բարենպաստ մթնոլորտ ստեղծվի Հայաստան-Թուրքիա երկխոսության համար, թուրքական որոշ շրջանակներ ոչ մի կերպ չեն հրաժարվում հայկական դավադրության որոնումներից: Այդ շրջանակներում զգալի թիվ են կազմում հայ հասարակությանը հայտնի եւ անհայտ «գիտնականները»: Այսպես կոչված պատմաբան Ջեզմի Յուրթսեւերը հենց այդ գիտնականներից է: Նա քրտնաջան ուսումնասիրություններով «հայտնաբերել է», որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկու հայ բժիշկ գիտակցաբար կուրացրել են անգլիացիներին գերի ընկած 15 հազար թուրք զինվորներին:
Յուրթսեւերը թուրք զինվորների կուրացումն ապացուցող փաստաթղթեր է հայթայթել նաեւ անգլիական եւ ավստրիական արխիվներից: Նա «այս վայրագությունը ողջ աշխարհին պատմելու» կոչ է արել Թուրքիայի ազգային մեծ ժողովին, իսկ Անգլիայից եւ Ավստրիայից պահանջել է ներողություն խնդրել:
Յուրթսեւերի այս հայտնագործությունը փորձել է ի լուր աշխարհի տարածել թուրքական «Իլհաս» գործակալությունը, սակայն դրան սեպտեմբերի 30-ին արձագանքեց Նյու Յորքի turkishny.com կայքէջը: Սա նշանակում է, որ այս կայքէջը հայկական «դավադրության» որոնումների առումով պետք է գերազանցի թուրքական կենտրոնական թերթերին, որովհետեւ վերջիններս հարկ չէին համարել անդրադառնալ Յուրթսեւերի հայտնագործությանը:
Ի՞նչ է, ըստ Յուրթսեւերի, տեղի ունեցել: 1917-ի նոյեմբերին Գազայի ճակատամարտում օսմանյան զորքերը ծանր պարտություն են կրել անգլիացիներից, ինչի հետեւանքով 13 հազար թուրք զինվոր սպանվել է, իսկ 12 հազարը գերի ընկել: Հեջազի ռազմաճակատում անգլիացիները, ջախջախելով թուրքերին, գերի են վերցրել 150 հազար զինվորների, որոնց համար Եգիպտոսում ստեղծել են համակենտրոնացման ճամբարներ, որոնց պատասխանատու հայ բժիշկներ Արսեն Խորենն ու Լեւոն Սամվելը իբր քիմիական նյութ են խառնել լոգանքի ջրին եւ գիտակցաբար կուրացրել են գերիներից, ոչ ավել եւ ոչ պակաս, 15 հազարին: Երբ կուրացածները, ազատվելով գերությունից, վերադարձել են Անկարա, ապա Ադրիանապոլսի պատգամավորներ Ֆաիքն ու Շերեֆը նրանց անմխիթար վիճակի մասին զեկուցագիր են ներկայացրել Մուստաֆա Քեմալին: Պատմաբան Յուրթսեւերն, իր իսկ խոսքերով, «այդ զեկուցագրին ծանոթացել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի 1921-ի մայիսի 27-ի նիստի ցուցանակներում», որոնք պահպանվում են Թուրքական պատմական ընկերության արխիվում:
Saturday, October 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment