ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու դեմոկրատ Բարաք Օբաման նախկինի պես նախընտրական պայքարում լրջորեն գերազանցում Է իր մրցակից հանրապետական Ջոն Մակքեյնին: Այդ մասին վկայում են «Անգուս ռեյդ» հետազոտական կազմակերպության՝ երկուշաբթի օրը հրապարակված տվյալները, որի մասնագետները ուսումնասիրել են սոցիոլոգիական տարբեր ծառայությունների կողմից ամբողջ երկրում անցկացված ինը հարցումների արդյունքները:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել Է, որ ամերիկացիների 50,7 տոկոսը մտադիր Է քվեարկել Օբամայի օգտին այն դեպքում, երբ Մակքեյնին իրենց ձայները պատրաստ են տալ հարցվածների 42,5 տոկոսը: Ինչպես նշում են «Անգուս ռեյդի» ներկայացուցիչները, իրենց կողմից վերլուծված բոլոր հարցումներում հաղթանակ Է տարել Իլինոյսի նահանգից երիտասարդ սենատորը, ընդ որում՝ դրանցից յոթում նա հավաքել Է պոտենցիալ ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Այդ հարցումներին մասնակցել են ԱՄՆ-ի 1-ից մինչեւ 3 հազար չափահաս բնակիչներ:
Thursday, October 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment