Thursday, October 30, 2008

Մեդվեդեւն Ալիեւի հետ քննարկել է Ղարաբաղի հիմնախնդրի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հեռանկարները

PanARMENIAN.Net/22.10.2008 - Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ ղարաբաղյան կարգավորման հարցով ծրագրվող բարձր մակարդակով հանդիպման մոտակա հեռանկարի նախապատրաստման գործնական հարցերը: Նախօրեին ավարտվել է Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են բանակցային գործընթացի առաջխաղացմանը: «Ամենամոտ ժամանակում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կանցկացվի ՌԴ-ում»,- ասել է Մեդվեդեւը՝ ավելացնելով, որ Ռուսաստանն այսուհետ էլ շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրմանը:

No comments: