Sunday, October 5, 2008

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇԱՀԵԼ Է ԴԱՏԸ

Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արա Աբրահամյանը շահել է դատն ընդդեմ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը դիմել էր Լոզանի մարզական վճռաբեկ դատարան՝ պահանջելով ըմբշամարտի ֆեդերացիայից հետ վերադարձնել օլիմպիական խաղերում շահած բրոնզե մեդալը եւ բավարարվել միայն զգուշացմամբ:Դատարանի վճռով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պարտավոր է ստեղծել վճռաբեկ ժյուրի, որպեսզի մարզիկներն ու պաշտոնական անձինք հնարավորություն ունենան բողոքարկելու ֆեդերացիայի որոշումները: Այդ գործընթացը նախատեսված է օլիմպիական խարտիայով: Մարզիկը նաեւ իրավունք ունի կարգապահական գործընթաց սկսել: Այսպիսով, Արա Աբրահամյանի հայցը մասնակիորեն բավարարվել է, սակայն առայժմ նա իր մեդալը չի ստանա:

No comments: