News.am. 22-1-2011- Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին վստահ է, որ Ռուսական տեղեկատվական մշակութային կենտրոնը, որի նոր շենքի բացումն այսօր՝ հունվարի 22-ին կայացել է Բաքվում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին մասնակցությամբ, «կծառայի հումանիտար կապերի ընդլայնմանը»:
«Այդ կապերը լայն հնարավորություններ կստեղծեն ավելի բարեկամական հարաբերություններ հաստատելու, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի ոլորտներում շփումների համար»,- ասել է դեսպանը, հավելելով, որ կա որոշում Ադրբեջանի նմանատիպ կենտրոն բացել նաեւ Մոսկվայում:
Հարցին, թե շարունակվո՞մ է ժողովրդական դիվանագիտությունը Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ եւ կայանալո՞ւ է հայ եւ ադրբեջանցի մտավորականների հերթական այցելությունը Ղարաբաղ, Բյու Բյուլ Օղլին պատասխանել է. «Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, բայց արդյունքների մասին խոսելը դեռ բարդ է»:
Հիշեցնենք, որ 2007-ի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի նախաձեռնությամբ կայացել էր հայ եւ ադրբեջանցի մտավորականների պատվիրակության այցելությունը Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ: Եվս մեկ նման այցելություն նույն երթուղով կայացել է 2009-ին: Բացի այդ, Երեւանում եւ Բաքվում համերգներով հանդես եկավ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը՝ մաէստրո Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Նվագախմբին ուղեկցում էր ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն ու Ադրբեջանի դեսպան Բյու-Բյուլ Օղլին:
2009-ի կեսից Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը:

No comments:
Post a Comment