Saturday, October 18, 2008

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Ըստ Վաշինգտոնից ստացված հաղորդագրության, Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի գրադարանը որպես նվիրատվություն ստացել է գրքերի բացառիկ մի հավաքածու եւ այլ տպագիր նյութեր Հայոց ցեղասպանության եւ նրա փաստաթղթավորման վերաբերյալ: Մի քանի հազար հազվագյուտ եւ տպագրությունից դուրս եկած գրքերի եւ փաստաթղթերի հավաքածուն նախատեսված է փոխանցել ԱՀՑԹ-ին նրա բացման ժամանակ` 2010 թվականին: Հավաքածուն ներառում է բազմաթիվ թանկարժեք միավորներ՝ քարտեզներ, նկարներ եւ այլ պատմական վկայություններ, որոնք ձեռք են բերվել տարբեր արխիվներից հետազոտություններով եւ ուսումնասիրություններով: Ինչպես հաղորդում են ԱՀՑԹ-ից, նվիրատվություն կատարած երկու անձինք ցանկացել են մնալ անհայտ:

No comments: