Tuesday, October 14, 2008

ՈՂՋՈՒՅՆ ՊԱՐՈՆ ԱՐԱՄՅԱՆ

ԹՀԹ Կրթական խորհրդի ատենապետ պրն. Նորայր Արամյանը, 2008թ. սեպտեմբերի 21-ին, «Ալիք» օրաթերթին տված մի հարցազրույցում, խոսելով «Քուշեշ-Դավթյան» դպրոցի փակման պատճառների մասին, ի միջի այլոց, ասել է, որ դպրոցի ոչ-շահադիտական դարձնելն ու թոշակի բարձրացումը աշկերտների հեռացման պատճառ է դառել, ապա ավելացրել է. անցյալ տարիներում, դպրոցում գոյություն է ունեցել վարչա-տնօրինական թերություններ, որոնց հետեւանքով մեծապես տուժել է «Քուշեշ-Դավթյան» դպրոցը: Պրն. Արամյանը իր ասուլիսի վերջին բաժնում հավելել է. «Կրթական խորհուրդը սույն ամիսների ընթացքում ծրագրել եւ ձեռնարկել է բազմաթիվ աշխատանքներ, որոնց գործադրումով՝ լիահույս ենք, որ կարողանանք հայոց դպրոցներում զգալի արդյունքներ ձեռք բերել: Ուստի կընդունենք եւ կողջունենք մեր համայնքի անդամների կողմից ներկայացվելիք որեւէ առաջարկ կամ օժանդակություն՝ հայոց դպրոցների բարելավման ուղղությամբ»: Թեեւ ուշ, սակայն ողջունելի համարելով պրն. Արամյանի մոտեցումը, բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում իրենց գիտական, նյութական եւ բարոյական ներդրումով օժանդակել հայոց դպրոցների մակարդակի բարձրացման հույժ կարեւոր գործին:

No comments: