Բարսելոնայի ինքնավար համալսարանի գիտնականները պնդում են, որ ձիթապտղի յուղը կանխարգելում է կրծքի քաղցկեղի առաջացումը։
«Compulenta.ru»-ի հաղորդմամբ, փորձարկումները, որոնք կատարվել են առնետների վրա, ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը խանգարում է քաղցկեղածին գեների աշխատանքին և նրանց զարգացումը կրծքերում։ Բացի դա, ձիթապտղի յուղը պաշտպանում է ԴՆԹ-ն վնասվելուց։
Նարնք, ովքեր ցանկանում են զերծ մնալ կրծքերում քաղցկեղի առաջացումից, փորձագետները խորհուրդ են տալիս օրական 50 միլիլիտր (10 թեյի գդալ) բարձր որակի ձիթապտղի յուղ օգտագործել։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ ձիթապտղի դրական ազդեցությունը մարդիկ կզգան միայն շարունակական օգտագործումից հետո։
Բացի դա, գիտնականները հայտնաբերել են, որ ձիթապտղի յուղը օգնում է նաև սրտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց։
Ի դեպ, նշենք, որ ձիթապտղի յուղի սիրահարներ են համարվում հույները, նարնք այն օգտագործում են 20 անգամ ավելի, քան բրիտանացիները և 10 անգամ ավելի, քան իտալացիները։
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment