2007թ. սպառազինության մատակարարումների պայմանագրերը Ռուսաստանին բերել են 10,4 մլրդ դոլար: Այս ցուցանիշով ՌԴ-ն աշխարհում երկրորդ տեղն է գրավում ԱՄՆ-ից հետո, որը կնքել է 24,8 մլրդ դոլարի պայմանագրեր:
Այս թվերը հրապարակված են ԱՄՆ-ի Կոնգրեսի համար պատրաստած «Սովորական սպառազինության մատակարարումները զարգացող երկրներին, 2000-2007» զեկույցում: Զենք արտահանողների վարկանշային ցուցակում Ռուսաստանին անմիջապես հետեւում է Միացյալ Թագավորությունը: 2007թ. համար նրա սպառազինության պայմանագրերը գնահատվում են 9,8 մլրդ դոլար: Զենքի գնորդների շրջանում առաջնության դափնին պատկանում է Սաուդյան Արաբիային, որը 2007թ. 10,6 մլրդ դոլարի զենք է գնել: Նրան հաջորդում է Հնդկաստանը (5 մլրդ դոլար): Ոչ մեծ տարբերությամբ երրորդ տեղում է Պակիստանը (4,2 մլրդ դոլար): Խոսելով Ռուսաստանի մասին զեկույցի հեղինակները նշում են, որ վերջինիս զենքի ամենախոշոր գնորդները մնում են Հնդկաստանը եւ Չինաստանը:
Tuesday, November 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment