«Տնտեսական ճգնաժամը շատ լուրջ է, սակայն այն դեռ այդքան ուժեղ չի զգացվում Հայաստանում, ինչքան Ամերիկայում, Եվրոպայում: Հայաստանում այն կզգացվի ամենավերջինը, քանի որ տնտեսության մեջ միշտ էլ առաջատարներն են տուժում, հետո այն հասնում է «աութսայդերներին»: Եվ հետո էլ առաջատարները առաջինն են դուրս գալիս ճգնաժամից, իսկ «աութսայդերները» հետեւում են նրանց»,- Նոյեմբերի 27-ին 2008 «Դե Ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Միկա հոլդինգ» ավիաընկերության նախագահ Միկա Բաղդասարովը:
Ըստ նրա Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամն այդքան մեծ ազդեցություն չունի, քանի որ հայ գործարարները չունեն բաժնետոսմսեր եւ, հետեւաբար, դրանց գների կտրուկ անկումը չի կարող անդրադառնալ հայ գործարարների վրա:
Բաղդասարովի կանխատեսմամբ Հայաստանում տնտեսական ճգնաժամի ազդեցությունը շատ ավելի տեսանելի կլինի ճգնաժամի հաջորդ փուլերում, հաջորդ տարվա մարտ ամսին, երբ դժվար կլինի իրացնել արտադրանքը այն ծավալով, ինչ 2008-ին էր:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը կարող է օգուտներ քաղել ճգնաժամից ներդրումների համար հարմար շուկա դառնալով, Միկա Բաղդասարովը արձագանքեց. «Ես շփվել եմ շատ գործարարների հետ, եւ նրանցից ոչ մեկը ցանկություն չի հայտնել գալ Հայաստանում աշխատել, ինչու գան Հայաստան, եթե Ռուսաստանում եւ Վրաստանում, եվրոպական երկրներում ավելի շահավետ է ներդնելը, նրանք իջեցնում են հարկերը, իսկ մեզ մոտ հարկը, օրինակ, թաքցնում են տոմսի գնի մեջ,- ասաց նա: Ըստ Բաղդասարովի այսօր մենք կարող էինք հարկերը նվազեցնել եւ գրավել մեր սփյուռքի ուշադրությունը, որը արտասահմանում տանջվում է ճգնաժամի պատճառով:
Մ. Բաղդասարովին չի բավարում նաեւ մեր բանկերի վիճակը. «Կարելի է ասել, որ մեր բանկերը լավ վիճակում են, բայց ում հետ համեմատության մեջ: Եթե Վրաստանի հետ համեմատենք, ապա այո, իսկ եթե եվրոպական բանկերի հետ համեմատենք, ապա ոչ մի լավ բան չկա, քանի որ մեր բանկերի կապիտալը 25 մլն է, իսկ այնտեղ 25մլրդ»:
«Արդյոք Մ. Բաղդասարովը փորձում է հակաճգնաժամային քայլեր առաջակել» հարցին նա պատասխանեց ոչ, անիմաստ է:
Saturday, December 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment