News.am. 22-4-2010- Ամերիկյան Forbes գործարար պարբերականը հրապարակել է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ ընկերությունների վարկանիշային աղուսյակը: Այն գլխավորում է ամերիկյան JP Morgan Chase բանկը: Երկրորդ տեղում հայտնվել է General Electric ընկերությունը, երրորդ տեղում է Bank of America-ն: Աշխարհի ամենախոշոր ընկերությունների ցուցակում 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար ամերիկյան նավթային ExxonMobil ընկերությունը եւ չինական ICBC բանկը:
Հատկանշական է, որ աշխարհի ամենախոշոր ու ազդեցիկ 2 հազար ընկերությունների ցանկում ընդգրկվել է 308 բանկ, ինչպես նաև նավթային ոլորտը ներկայացնող 115 ընկերություն: Ընդհանուր առմամբ, աղյուսակում ընդգրկված են ընկերություններ աշխարհի 62 երկրներից:
Նշենք, որ Forbes-ի կողմից այս ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ընկերությունների այնպիսի ֆինանսական ցուցանիշներ, ինչպիսիք են այդ ընկերությունների շուկայական արժեքը, վաճառքի ծավալների դինամիկան և այլն:
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment