Monday, December 8, 2008

ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԵՐ ԷԼ ԵՆ ԿՌՎԵԼ

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բըստրիյկինը Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մի կոնֆերանսում հայտարարել է, որ Վրաստանի հետ օգոստոսյան 5-օրյա պատերազմում ռուսական զինուժի դեմ վրացիների կողքին այլ օտարեկրացիների թվում Թուրքիայի քաղաքացիներ էլ են կռվել: Նա ասել է, որ հարավօսական պատերազմում ռուսների դեմ կռվել են ԱՄՆ-ի, Չեխիայի Հանրապետության, Չեչնիայի, Բալթյան երկրների, Ուկրաինայի եւ Թուրքիայի քաղաքացիներ: «Մեր ձեռքին եղած փաստաթղթերի համաձայն, Վրաստանի կողքին կռված օտարերկրյա քաղաքացիների թվաքանակը փոքրաթիվ է եղել: Նրանք, հիմնականում, աջակցային ծառայություններ են կատարել: Նրանց մի մասը վրացական զինուժի հրահանգիչներ, մեկը՝ ուկրաինացի, մյուսը լատվիացի նշանառուներ են եղել», ասել է նա: Նշելով, որ հարձակումներին օտարերկյա ռազմիկների մասնակցությունը հանցագործություն է, Բըստրիյկինն ասել է, որ ռուսական կողմն այդ հարցը օրակարգ կմտցնի Ինտերպոլի իրավասուների հետ առաջիկայում տեղի ունենալիք հավաքում: Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Կակա Լոմայան այդ հայտարարությունները «բարբաջանք» է անվանել:

No comments: