Thursday, December 25, 2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է պետության խորհրդանիշների մասին օրենքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ. - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» օրենքները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահն ստորագրել է նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», ««Բռնադատվածների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009-2011թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքները:

No comments: