A1+ 11-12-2008- «Հանրապետութուն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պարզապես ողջունում է, որ Սերժ Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ուղերձ չի հղել:
«Ավելի լավ եմ գնահատում ընդհանրապես այդ հռչակագրին չանդրադառնալը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին խոսելու համար այսօր իշխանությունները երեսատեղ պետք է ունենան, վաստակեն այդ իրավունքը»,-ասաց նա:
Միաժամանակ Արամ Սարգսյանը ցավվում է այն մարդկանց համար, ովքեր այսօր իշխանության մեջ են, սակայն ժամանակին քաղբանտարկյալ են եղել կամ իրենց այդպիսին համարել:
«Այդ մարդկանց էլ ժամանակին քաղբանտարկյալներ էին համարում, սակայն նրանք ազատազրկվել էին իրենց քաղաքական հայացքների համար: Այսօր իշխանություն լինելով` յդ մարդիկ Սմբատ Այվազյանին կամ Հակոբ Հակոբյանին քաղբանտարկյալ չեն համարում: Ժամանակին այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների քաղբանտարկյալ լինելը այս երկրի համար որոշակի ձեռքբերումների խթան հանդիսացավ: Այսօրվա քաղբանտարկյալները մեր երկրի ապագայի համար հույս են ներշնչում, եւ դա չտեսնելը, դա չգնահատելը` անմտություն է»,- ասաց Արամ Սարգսյանը:
Իսկ իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ նկատի ունեք` « Ա1+»-ի հարցին` Սարգսյանը պատասխանեց. « Այդ մարդկանց անունները չեմ ուզում հիշատակել, որովհետեւ իրենք էլ են մոռացել իրենց ով լինելը»:
Ինչ վերաբերում է այսօր ՀԱԿ-ի կազմակերպած մի շարք բողոքի ակցիաներին, որոնց մասնակցում էր նաեւ պարոն Սարգսյանը, ապա.«Սա միանշանակ վկայում է, որ Շարժումն ու պայքարը վերջ չունեն, որ հասարակությունը պայքարելու է: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր շարժումը շարունակվի: Պայքարի դադարեցումը դա մեր պետության չգոյությունն է»:
Արամ Սարգսյանը վստահ է, որ որեւէ քաղբանտարկյալ անզատության մեջ հայտնվելուց հետո չի դադարեցնելու իր պայքարը, ինչպես այսօր ապացուցեց 2 տարի ազատությունից զրկված Վարդան Մալխասյանը. «Այն պարզ պատճառով, որ այդ մարդիկ որեւէ հանցանք չեն կատարել, նրան բանտարկվել են երկրի, պետության, պետականության մասին մտածելու, սեփական տեսակետները արտահայտելու համար: Այդ մարդիկ ընդամենը քաղբանտարկյալներ են, պատանդներ իշխանության ձեռքում: Քաղբանտարկյալը երբեք չի «ուղղվում»»:
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը զանգվածային միոջացառումներ կարող է կազմակերպել նաեւ մինչեւ տարեվերջ. «Այսօր կան հարցեր, որոնք կարող են անհրաժեշտ դարձնել զանգվածային միջոցառումների վերսկսումը: Մի բան ակնհայտ է` հասարակությունը չի վստահում գործող իշխանություններին եւ չի համակերպվում իշխանությունների ընտրությունների հետ: Նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել ժողովրդի պայքարը, անիմաստ գործով են զբաղվում»: Ժողովրդի այսօրվա բողոքի ակցիաները Արամ Սարգսյանին թույլ են տալիս ասել, որ էական չէ, ով է առաջնորդում երթը կամ բողոքի ակցիան, միեւնույն է` ժողովուրդը նահանջողը չէ:
Thursday, December 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment