Saturday, December 6, 2008

ԵԽ Թուրքիայի հարցով զեկուցողը կոչ է արել վերաբացել Հայաստանի հետ սահմանը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարցով զեկուցող հոլանդացի քրիստոնեադեմոկրատ խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռուիջտենը Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործում առաջընթացի մասին պատրաստած զեկույցում կոչ է արել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ՙհաշտության գործընթաց սկսել՚, ինչին, նրա խոսքերով, ՙպատրաստակամ է մասնակցել նաեւ ԵՄ հանձնաժողովը՚: Ըստ թուրքական NTV հեռուստատեսության, ԵԽ զեկուցողը Անկարային հիշեցրել Է ԵՄ բարեփոխումների հարցում ՙԹուրքիայից ոչ թե խոստումներ, այլª իրագործումներ սպասելու մասին՚: Զեկույցում Օոմեն-Ռուիջթենը քննադատել է թուրքական կառավարությանըª վերընտրվելուց հետո վերջին երեք տարիներին ԵՄ անդամակցության ճանապարհին բարեփոխումների գործընթացի դանդաղեցման եւ ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումների ժամանակ ԵԽ սոցիալիստական խմբակցության փոխնախագահ Հանս Սվոբոդան, Թուրքիա-ԵՄ խառը խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ջուստ Լագենդիյկը, ԵԽ ազգությամբ թուրք անդամ Վուրալ Օղերը համաձայնություն են հայտնել զեկույցում հնչած քննադատություններին եւ նշել, որ ՙԵՄ բարեփոխումների նկատմամբ թուրքական իշխանությունների անտարբերությունը նվազեցնում է Թուրքիայի նկատմամբ եվրոպացիների վստահությունը՚: Զեկույցը թուրքական կառավարությանը մեկ անգամ եւս հիշեցրել է Թուրքիայի սահմանադրությունը, օրենսդրությունը, դատաիրավական, առողջապահական, կրթական համակարգերը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու պարտադրականության մասին: Զեկույցն առանձին կոչ է արել թուրքական կառավարությանը քաղաքական նախաձեռնություն ցուցաբերել` քրդական խնդիրը Թուրքիայում շուտափույթ լուծելու, Հայաստանի հետ սահմանը վերաբացելու հարցերում եւ ԵՄ հանձնաժողովից պահանջելª ամեն տեսակի օգնություն ցուցաբերել այդ գործերին: Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը քվեարկության կդրվի մարտին տեղի ունենալիք ԵԽ լխավոր խորհրդի նիստում:

No comments: