Հայաստանի հավաքականի երրորդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ամենամեծ վարկանիշն է հավաքել Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բոլոր մասնակիցների մեջ: Բնական է, որ սա նաեւ լավագույն ցուցանիշն է երրորդ տախտակների շարքում: Գաբրիել Սարգսյանի գործակիցը մրցաշարում կազմել է 2869, ինչը գերազանց արդյունք է համարվում: Այս ցուցանիշով երկրորդը հունգարացի Պետեր Լեկոն է (2834), երրորդը` իսրայելցի Բորիս Գելֆանդը: Վլադիմիր Հակոբյանն այս ցուցակում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը` հավաքելով 2813 վարկանիշային միավոր:
Բացի այդ, Գաբրիել Սարգսյանը մրցաշարում նաեւ հավաքել է առավելագույն միավորները: Նրա արդյունքն է 9 միավոր 11 պարտիայում: Նույնքան միավոր են հավաքել ընդամենը երկու շախմատիստ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը Իսպանիայից եւ Մոզես Կավուման Ուգանդայից:
Monday, December 8, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment