«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». 27.11.08: Աշխարհում մոլեգնում է ֆինանսական ճգնաժամը: Բոլորը բոլորին խորհուրդ են տալիս «ձգել գոտիները»: Իսկ ահա ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բոլորովին վերջերս ձեռք է բերել «Ֆոլքսվագեն-Ֆաետոն» մեքենա (նկարում): Սրա գինը «Եվրավագեն» ընկերությունում կազմում է 70-90 հազար եվրո` կախված թե ինչ սարքավորումներով է այն համալրված: Արթուր Ջավադյանը, թերեւս, առաջնորդվել է բարի նպատակներով. նա մեր հարկատուների հաշվին օգնել է ֆինանսական ճգնաժամից աստղաբաշխական վնասներ կրող «Ֆոլքսվագենին», որի հայաստանյան ներկայացուցչությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերահսկողության ներքո: Վերջինիս ծառայողական մեքենան եւս «Ֆոլքսվագեն-Ֆաետոն» է:
Monday, December 8, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment