Thursday, December 25, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Azg. 24-12-2008- Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանը, գործարքի իրականացման համար պետք է լուծվեն Թուրքիայում առկա մի շարք տեխնիկական խնդիրներ, առանց որի դեռ հնարավոր չէ իրականացնել մատակարարում: Նա հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին կնքված պայմանագրի իրականացման համար, ըստ որի` 2009-ից Հայաստանը կսկսի Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարել, որպես միջնորդ է հանդես եկել բելգիական կողմը, որը պետք է Թուրքիայում մի շարք խնդիրների կարգավորմամբ զբաղվի: Առաքվող հոսանքի ծավալների մասին խոսելն ընկերության գլխավոր տնօրենը վաղ համարեց` նշելով, որ դա կհստակեցվի, երբ հաստատ կլինեն նաեւ մատակարարման ժամկետերը:

No comments: