Saturday, December 20, 2008

ԵՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԺԽՏՈՂՆԵՐԸ ՔՐԵՈՐԵՆ ԿՊԱՏԺՎԵՆ

«Ազգ»- 20.12.2008- Այս որոշումն է կայացվել Եվրոմիության անդամ պետությունների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների 2008-ի նոյեմբերին տեղի ունեցած նիստի ժամանակ: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, նախարարների նիստից հետո Եվրոխորհուրդը որոշում է ընդունել ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենքի մասին, երկու տարվա ընթացքում այն շրջանառության մեջ կդրվի ԵՄ անդամ պետություններում: Օրենքի համաձայն, բոլոր նրանք, ովքեր կփորձեն հրապարակավ ժխտել ցեղասպանության փաստը, մարդկության դեմ գործած հանցագործությունները, կդատապարտվեն 1-3 տարվա ազատազրկման: CNN Turk-ը հաղորդում է նաեւ, որ օրենքը պատիժ է սահմանում միայն 1938-ից հետո տեղի ունեցած ցեղասպանությունների համար, եւ ավելացնում, որ Հայոց ցեղասպանությունը չի ներառվել այդ օրենքի շրջանակում, հաղորդում է «Նոյյան տապանը»:

No comments: