Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը Tert.am-ին հայտնել է, որ ոստիկանության բաժանմունք է ներկայացել լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու համար կասկածվող անձը: Ըստ նրա` ոստիկանության Կենտրոն բաժանմունք ներկայացած ոմն Կարեն Հարությունյանը հրաժարվում է ցուցմունք տալ:
Նշենք, որ Կ.Հարությունյանը հենց այն մարդն է, որին իրավապահ մարմինները որոնում էին Բաղդասարյանի վրա հարձակման կասկածանքով, որի բանավոր դիմանկարը կազմվել էր օրեր առաջ:
Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների ասոցիացիայի ղեկավար Է.Բաղդասարյանի վրա հարձակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին: Բաղդասարյանն ստացել էր մարմնական վնասվածքներ, այդ թվում` ուղեղի ցնցում: իշեցնենք, որ ծեծի հաջորդ օրը Նոր Նորքի հիվանդանոց այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս էր հայտնել, որ գործի քննությունը շուտ կբացահայտի բռարարքը:
Monday, December 8, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment