Saturday, December 6, 2008

Իլհամ Ալիեւ. Հայաստանը ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չի հանդիսանում

Tert.am- 28.11.08 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իտալիա կատարած այցի շրջանակներում հարցազրույց է տվել իտալական Rai International հեռուստաալիքին, որի ժամանակ, անդրադարձել է ղարաբաղյան համակարտության կարգավորման խնդրին, եւ, մասնավորապես, Մոսկվայում կնքված հռչակարգրին: Ալիեւը նախ հստակեցրել է, որ տվյալ փաստաթուղթը ոչ թե համաձայնագիր է, ինչպես այն անվանել է իտալացի լրագրողը, այլ հռչակագիր: Նախ եւ առաջ ցանկանում եմ ասել, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված փաստաթուղթը ոչ թե համաձայնագիր է, այլ քաղաքական հռչակագիր,- ասել է նա: Խոսքը գնում է մի հռչակագրի մասին, որն արտացոլում է երկու կողմերի հակամարտությունը լուծելու դիրքորոշումները: Ես կցանկանայի նշել այդ հռչակագրի երեք կարեւոր տարր. Առաջինը փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունն ընդունում է, որ հակամարտող կողմեր են հանդիսանում Հայաստանը եւ Ադրբեջանը: Նախկինում այդպես չէր: Նախկինում նրանք փորձում էին բոլորին համոզել, որ հակամարտում են Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: Հարցը հենց դրանում է: Դա շատ կարեւոր է: Հայաստանի նախագահն ինքն իր ձեռքով է ստորագրել, թե ովքեր են հակամարտության կողմերը: -Երկրորդ. հռչակագրում ասվում է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքների եւ դրա շրջանակներում ընդունված որոշումներ եւ փասթաթղթերի սկզբունքների եւ չափանիշների հիման վրա: Դա նշանակում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների եւ բանաձեւերի համաձայն, Հայաստանը պետք է Ադրբեջանից ,գրավյալ տարածքներիցե դուրս բերի իր զինված ուժերը: «Երրորդ կարեւոր տարրն այն է, որ հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փուլ պետք է ուղեկցվի միջազգային երաշխիքներով: Դա նշանակում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլ առ փուլ: Մենք միշտ էլ հակված ենք եղել այդ դիրքորոշմանը: Այսպիսով, սրանք երեք նոր տարրեր են բանակցային գործընթացում, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահը կարողացավ իր մեջ քաջություն գտնել եւ ստորագրել այդ սկզբունքները եւ հռչակագիրը: Եթե Հայաստանը հետեւի այդ սկզբունքներին, ապա հակամարտությունը հեշտությամբ կլուծվի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե համաձայնագիրը կանխում է հակամարտության ոչ խաղաղ ճանապարհով լուծումները, ապա կցանկանայի նշել, որ ոչ ոք չի կարող հռչակագրում նման պարտավորեցնող կետեր գտնել, որոնք Ադրբեջանին հետ կպահեն հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուց: Հռչակագրում ասվում է. «Համարում ենք, որ լուծումը պետք է լինի քաղաքական կարգավորման ճանապարհով», սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր հիմնարար իրավունքներից: Համաձայն միջազգային չափանիշների յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի: Ոչ ոք Կովկասում պատերազմ չի ցանկանում: Բայց, միեւնույն ժամանակ, մենք չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ:

No comments: