HayInfo. 23-12-2008- Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանայի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերին: Այդ մասին հայտնել է Հայաստանի դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Դեկտեմբերի 23-ին Սոլանան հայտարարեց. «Մենք ողջունել ենք նոյեմբերի երկուսի Մոսկովյան եւ դեկտեմբերի չորսի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու բոլոր կողմերի ձգտումը»: Աղբյուրի խոսքերով, Հավիեր Սոլանայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment