ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ
A1+.24-12-2008- Փաստելով, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը միտում ունի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության բերելու բանակցող կողմերին, որ այդ սկզբունքների մշակմանն անմիջական մասնակցություն չի ունեցել ԼՂՀ ղեկավարությունը, որ առաջարկվող փոխզիջումները անորոշ ժամանակով ու վերջնական արդյունքով հետաձգում են հիմնահարցի գլխավոր խնդիրը հանդիսացող օրինական ճանապարհով ձեռք բերված ԼՂՀ-ի կարգավիճակի ճանաչման հարցը,
«Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի անդամ կազմակերպությունները հայտարարում են` ՀՀ իշխանությունները պարտավոր են բանակցությունների շարունակման պարտադիր եւ առաջնային պայման համարել միջազգային իրավունքի տեսակետից անթերի կայացած ԼՂՀ անկախության անվերապահ ճանաչումն Ադրբեջանի կողմից:
Այդ գործընթացի մեթոդաբանությունը կարող է լինել բանակցությունների առարկա, որպես ամբողջական փաթեթի առանցքային մաս: Այս հարցում համաձայնության գալու դեպքում, բանակցությունները կշարունակվեն մյուս հիմնարար սկզբունքների` տարածքների, փախստականների, տեղահանվածների, կոմունիկացիաների, անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման եւ այլնի վերաբերյալ:
Հակառակ պարագայում, ձեւավորված հավասարակշռությունը խախտելու դեպքում, կողմերի գործողությունները, հաշվի առնելով նաեւ այլ տերությունների շահերի հնարավոր բախումը, անուղղակիորեն կարող են սադրել նոր, անհամեմատ ավելի կործանարար պատերազմի վերսկսում: Դիմելով ՀՀ իշխանություններին, մենք գտնում ենք, որ հակամարտության հետեւանքները հաղթահարելու եւ հարեւան ժողովրդի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նրանց ցանկությունը չպետք է գերակայի Արցախի հիմնահարցի, թող որ հետաձգվող, բայց միմիայն արդար, միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացի նկատմամբ:
Thursday, December 25, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment