HayInfo- 24-12-2008- ԼՂՀ Պաշտպանության բանակը (ՊԲ) երբեք չի կրակել եւ չի կրակի խաղաղ բնակիչների վրա: Այդ մասին է հայտնել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության վարչության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Մենք հավատարիմ ենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքին եւ ժողովրդավարական սկզբունքներին: Ադրբեջանական կողմը արդեն քանիերորդ անգամն է, որ զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ փորձելով իր քաղաքացիների մահը վերագրել «հայ դիպուկահարներին»»,- ընդգծել է Հասրաթյանը: Նրա կարծիքով, Հասիֆ Շելդիեւի մահը կարող է տեղական բնակիչների միջեւ ծեծկռտուքի արդյունք լինել: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net.
Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ «Տեր-Տերյան շրջանի 54-ամյա բնակիչ Հասիֆ Շելդիեւը սպանվել է հայ դիպուկահարի կողմից»:
Thursday, December 25, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment