Wednesday, December 17, 2008

ՆԱՏՕ-ն կողմ է Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը

HayInfo- 16.12.2008- ՆԱՏՕ-ն կողմ է Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ «Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կլաուդիո Բիզոնյերոն այսօր Բաքվում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում։Ըստ վերջինիս` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծում է, որ խաղաղ կարգավորումը ձեռտնու է ողջ տարածաշրջանի համար։ ՆԱՏՕ-ն նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր առջև դրած խնդիրը, և ՆԱՏՕ-ն ամեն կերպ սատարում է վերջինիս ջանքերը, նշել է գլխավոր քարտուղարի տեղակալը։ Այդ մասին հաղորդում է Trend News-ը։

No comments: