Tuesday, December 16, 2008

Արդյո՞ք Պուտինը վրացի է. Telegraph-ի վարկածը

Բրիտանական Telegraph-ի լրագրող Քեյթ Վեյնբերգին տված հարցազրույցի ժամանակ Վերա Պուտինան պատմել է, որ 1999թ. հեռուստատեսությամբ տեսել է Վլադիմիր Պուտինին եւ հանձինս նրա ճանաչել է իր որդուն: Նրա խոսքերով «Վովան երկուսից-տասը տարեկանում ապրել է Մեթեխիում, իսկ հետո ուղարկվել է իր տատիկի եւ պապիկի մոտ, ովքեր ապրել են Ռուսաստանի Պերմ շրջանի Օչեր քաղաքում: Դա հաստատվում է տեղի դպրոցի գրառումներով, համաձայն որոնց, 1959-1960թթ սովորել է Վլադիմիր Պուտինը, ով ազգությամբ «վրացի է»: Բացի այդ, Telegraph-ը հրապարակել է ՌԴ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի հետ հարցազրույցը, ով տվյալներ է բերել Վ.Վ. Պուտինի կյանքից: Դրա հետ մեկտեղ Պուտինի մայրը պատմել է «որդու իրական կենսագրության եւ ոչ թե չեկիստական լեգենդը»: Այսպիսով, Վլադիմիր Պուտինը ծնվել է 1950թ. հոկտեմբերի 7–-ին (Անվտանգության դաշնային խորհրդի (ԱԴԽ) ապագա սպայի ծննդյան պաշտոնապես գրանցված օրվանից ուղիղ երկու տարի առաջ): Telegraph-ը հշեցնում է, որ Վերա Պուտինան Մոսկվայում ռուսական իշխանություններին է հանձնել իր որդի Վոլոդյայի լուսանկարները, որտեղ վերջինս 7 տարեկան է: Բայցեւայնպես, ԱԴԽ ռուս փորձագետները լուսանկարում պատկերված երեխայի մեջ ,ոչ մի նմանություն չեն գտել ՌԴ ներկայիս վարչապետի հետե: Բրիտանական հրատարակչությունը հիշեցնում է նաեւ, որ Պուտինի իսկական մոր` վրացական Մեթեխի գյուղի բնակչուհի Վերա Նիկոլաեւնայի մասին իրական հրապարակումներն առաջին անգամ հայտնվել են 2000թ.: Այս թեմայով պատրաստվում էր գրել Արտյոմ Բորովիկը, ով շուտով զոհվել է ավիավթարի արդյունքում. նրա ինքնաթիռը թռիչքի պահին ջարդուխուրդ էր եղել: Telegraph-ը հիշատակում է նաեւ իտալացի լրագրող Անտոնիո Ռուսսոյի անունը, ով Իտալիա էր ուղարկել Վերա Պուտինայի լուսանկարը եւ դրանից կարճ ժամանակ անց սպանվել էր Թբիլիսիում: Daily Telegraph-ի հոդվածը վերջանում է Վերա Պուտինայի խոսքերով այն մասին, որ ինքն հոգնել է լրագրողների հետ քննարկել այդ պատմությունը, եւ նա պատրաստ է ԴՆԹ-փորձաքննություն անցկացնել, եթե Պուտինը տա իր համաձայնությունը:

No comments: