Ազատություն- 26.12.2008 - Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կարգադրությամբ հաստատվել է հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը:
Հանձնաժողովում, որը գլխավորելու է Հայաստանի անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը, ընդգրկված են տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, §Սեւան¦ ազգային պարկի տնօրենը, Գեղարքունիքի մարզպետը, հանրապետության նախագահի օգնականը, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, գիտահետազոտական ինստիտուտների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագահը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
§Սեւանի եւ նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն: Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով կապված է բազմաթիվ ոլորտների հետ՝ բնապահպանություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, ձկնարդյունաբերություն, խմելու ջուր եւ այլն: Սեւանը, առանց չափազանցության, Հայաստանի ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որն առաջիկա տասնամյակներում է՛լ ավելի է թանկանալու, եւ նրա նշանակությունը գնալով միայն ու միայն ավելանալու է¦, - ընդգծել է նախագահը: - §Բնության այս պարգեւը մենք պետք է կարողանանք հավուր պատշաճի պահպանել, զարգացնել, եւ մյուս կողմից՝ անկասկած, խելամտորեն ու լիարժեքորեն օգտագործել¦:
Նա նշել է, որ Սեւանի պահպանման գործում վերջին տասը տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել. - §Այդ ժամանակահատվածում է շահագործման հանձնվել Որոտանի հիդրոհանգույցը, Սեւան-Հրազդան կասկադի բոլոր ՀԷԿ-երը փոխադրվել են իրիգացիոն ռեժիմի, սա նշանակում է, որ ոռոգման սեզոնից դուրս միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Սեւանից ջուր բաց չի թողնվել, որոշ չափով կարգավորվել է լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու չափաքանակների խնդիրը: Դրա շնորհիվ 2008 թվականին 2002 թվականի համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է մոտ 2,5 մետրով: Չափազանց կարեւոր էր նաեւ Սեւանի մասին օրենքի ընդունումը¦:
§Այսօր մենք պետք է կարողանանք առավել մեծ ջանքեր ուղղել Սեւանի խնդիրների լուծմանը: Կարծում եմ, հանձնաժողովը դառնալու է այս գործընթացի հզոր շարժիչը: Ես հենց այդպիսի ակնկալիքներ ունեմ: Այս ուղղությամբ մենք էական արդյունքներ պետք է կարողանանք արձանագրենք արդեն 2009 թվականի ընթացքում¦, - ասել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ նախագահն առանձնացնել մի շարք խնդիրներ, որոնք պետք է լինեն հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան:
Saturday, December 27, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment