Կարլ Բազարյանն ասում է, որ հունվարի 15-ին ԼաԳուարդիա օդանավակայանից Շարլոթ մեկնող թիվ 1549 թռիչքի օդանավում ինքն ու մնացյալ 149 ուղեւորները համոզված էին, որ ընկնում են Հուդզոն գետը: Սակայն ընդամենը մի քանի վայրկյանում նրանց ճակատագիրը շրջվեց, երբ անձնակազմի 5 անդամների հետ բոլոր ուղեւորները դուրս եկան գետի վրա ծփացող օդանավի թեւերին եւ սպասեցին փրկարարներին: «Յուրաքանչյուրն օգնում էր մյուսին. մի մեծ ընտանիքի նման էինք», պատմում է Բազարյանը, որը, ինչպես հաղորդում է Արեւելյան թեմի դիվանատունը, գործուն անդամներից է Նյու Յորքի հայկական եկեղեցու եւ ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի: «Շուրջ 10-11 վայրկյան օդանավում սյուրռեալիստական վիճակ էր տիրում, հետո ադրենալինը տեղի տվեց: Մի քանի րոպե հետո սառը օդում կանգնած էինք, ոմանք նույնիսկ առանց բաճկոնների: Աջ թեւի վրա կանգնած ուղեւորներին փրկարար նավակներով փոխադրեցին Նյու Ջերսի, ձախ թեւիններինՙ Նյու Յորք: Խուճապ չկար ուղեւորների մեջ, բայց պահը խիստ ծանր էր»:
«Կարլը հրաշալի մարդ է, երախտապարտ ենք Աստծունՙ նրան եւ մյուս ուղեւորներին փրկելու համար», ասում է Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ սրբազանը: «Լավ է, երբ հավատում ես Աստծուն: Դա՛ փրկեց»:
Tuesday, January 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment