Thursday, August 28, 2008

ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵԿԵԼ 18 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Վրաստանում ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, հայտնում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատանը: «Մենք չունենք տեղեկատվություն այն մասին, թե վերջին դեպքերի հետեւանքով Հայաստանի որեւէ քաղաքացի տուժել է: Վրաստանի հայկական համայնքի վերաբերյալ կարող եմ ասել, որ զոհվածների մասին տեղեկություններ չունենք, բայց Գորիից եւ մերձակա գյուղերից փախստականների թվում կան նաեւ վրացահայեր», հայտնել են դեսպանատնից: Ինչպես տեղեկացրել են դեսպանատնից, Վրաստանից տարհանվել են Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր մեկնելու ցանկություն են հայտնել, դրանք հիմնականում հանգստացողներն են եղել: Նշվել է նաեւ, որ Հայաստանի քացաքացիներից բացի, այդ օրերին, վրաց-հայկական սահմանն են հատել բազմաթիվ օտարերկրացիներ: «Միայն օգոստոսի 8-14-ը Վրաստանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 18000 մարդ, որոնցից մոտ 45 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, մնացածը օտարերկրացիներ», տեղակացրել են դեսպանատանը:

No comments: